Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լուսանկարային շփոթ

Լուսանկարային շփոթ
15.11.2023 | 12:11

Բարեկամնե՛ր, Տեր Վրթանես քահանա Բաղումյանը Մայր Աթոռի կողմից կարգալույց է հռչակվել՝ ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով, բայց որոշ լրատվականներ, առանց տեղեկատվությունը լավ ստուգելու, Բյուրականի հոգևոր հարգելի հովիվ՝ Տեր Վրթանես Բաղալյանի լուսանկարներն են հրապարկում, որպես կարգալույծի՝ Բաղումյանի լուսանկարի փոխարեն։

Մաղթենք լրատվականներին, որ անուն ազգանվան նմանությունից առաջացած շփոթությունը ժամանակին ուղղեն՝ ներողություն խնդրելով Աստծո նվիրաբեր ծառա Տեր Վրթանես քահանա Բաղալյանից։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ